Մոտենում է նոր «սառը պատերազմի» ժամանակաշրջանը. Գորբաչով

15:02 • 15.04.17

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մոտենում է նոր «սառը պատերազմի» ժամանակաշրջանը:

Գորբաչովի խոսքով՝ խոշոր տերությունների միջև հարաբերությունները գնալով վատանում են, քաղաքական գործիչների ու բարձրաստիճան զինվորականների ելույթները ռազմաշունչ բնույթ են կրում, ինչը վկայում է, որ աշխարհը նախապատրաստվում է պատերազմի:

Lenta.ru-ն հիշեցնում է, որ մարտի վերջին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այժմ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններն ավելի վատ են, քան «սառը պատերազմի» ժամանակ: