71.2 մլն դոլար. չինացի միլիարդատերը ռեկորդային գին է վճարել վարդագույն ադամանդի համար (լուսանկարներ, տեսանյութ)

13:41 • 15.04.17

Հոնկոնգի ամենահարուստ բնակիչներից մեկը` Հենրի Չեն Կար-շունը, 71.2 մլն դոլարով գնել է աճուրդի հանված հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ ի հիշատակ հանգուցյալ հոր:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա տղամարդը ռեկորդ է սահմանել՝ վճարելով վարդագույն ադամանդի համար երբևէ առաջարկված ամենաբարձր գումարը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Վարդագույն աստղ» թանկարժեք քարին տիրանալու համար պայքարել է 3 հոգի, սակայն Կար-շունի վճարած գումարն ամենաբարձրն է եղել:

Հետաքրքրական է, որ 59.60 կարատանոց ադամանդը գնելուց հետո միլիարդատերը վերանվանել է քարն ի պատիվ հոր:

Նշվում է, որ գնորդի ընտանիքը համարվում է Չինաստանի 4 ամենահարուստ և ազդեցիկ տոհմերից մեկը, որի ընդհանուր կարողությունը, ըստ հեղինակավոր Forbes հանդեսի, 17.9 մլրդ դոլար է:

 

Dazzling: The gemstone (pictured), discovered in South Africa in 1999, is roughly the size of a plum. Cheng Kar-shun, the chairman of jeweller Chow Tai Fook bought the diamond to commomerate his father who died last September

Record-breaking: The 59.60-carat gem (pictured), known as the Pink Star, sold for £57 million yesterday. It's the most expensive jewel ever sold

Cheng Kar-shun (left) was pictured with his father Cheng Yu-Tung (middle) at the debut of Chow Tai Fook  at the Hong Kong Stock Exchange on December 15, 2011. Cheng Kar-shun was appointed the chairman of Chow Tai Fook after his father fell ill in 2012