Անգլիայում ֆուտբոլի երկրպագուները խաղալիք խոզեր են նետել խաղադաշտ` բողոքելով ակումբի ղեկավարությունից (լուսանկարներ, տեսանյութ)
Անգլիական դիվիզիոնի 43-րդ տուրի շրջանակում «Չարլտոն Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները «Կովենտրի Սիթի» ակումբի հետ խաղից առաջ բողոքի ակցիա են կազմակերպել ակումբի ղեկավարության դեմ, հայտնում է BBC Sport-ը:
Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ի ccfc147 ալիքում:
Աղբյուրի հաղորդմամբ` իրենց սիրելի թիմի գործերի վիճակից դժգոհ երկրպագուները պլաստիկից պատրաստված խաղալիք խոզեր են նետել խաղադաշտ:
Նշվում է, որ երկրպագուների գործողությունների պատճառով խաղի սկիզբը հետաձգվել է 10 րոպեով:















