Spiegel-ը մեղադրել է Ռոնալդուին բռնաբարության մեջ, ով հսկայական գումարներ է ծախսել դեպքը կոծկելու համար
Մադրիդի «Ռեալի» հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2010 թվականին 375 հազար դոլար է ստիպված եղել վճարել՝ բռնաբարության մեջ դատարանի կողմից մեղադրվելուց խուսափելու համար, հայտնում է Spiegel պարբերականը, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն:
Ռոնալդուի անվան հետ կապված այս սկանդալը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում, որտեղ ֆուտբոլիստը հանգստանալու էր գնացել:
20-ամյա աղջիկը, ում խոսքերով Ռոնալդուն բռնաբարել է իրեն, պատրաստվում էր դատի տալ նրան, սակայն ֆուտբոլիստի իրավաբանը 375 հազար դոլարով կաշառել էր տուժողին:










