Սոչիի կենտրոնում գտնվող արտադրական նշանակության շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 50 մարդ

09:46 • 15.04.17

ՌԴ Սոչի քաղաքի արտադրական նշանակության շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տարհանվել է 50 մարդ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` շաբաթ առավոտյան Սոչիի Գագարինի փողոցում գտնվող 4-հարկանի արտադրական նշանակության շենքում 150 քառակուսի մետր մակերեսով տարածքում հրդեհ է բռնկվել:

«Նախնական տվյալների համաձայն` այդ շենքը կապ ունի հացի գործարանի հետ: Զոհեր և տուժածներ չկան, տարհանվել է 50 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը հավելել է, որ տեղական ժամանակով ժամը 7:21-ին հրդեհը տարածվել է 200 քառակուսի մետր տարածքի վրա: