Համացանցում հրապարակվել է Հալեպում 112 կյանք խլած պայթյունի տեսանյութը

19:05 • 16.04.17

Սիրիացի Ահմադ Մաքիյան տեսագրել է Հալեպ քաղաքի մոտակայքում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության պահը: Lenta.ru-ի հաղորդմամբ` վերջինս տեսանյութը հրապարակել է իր թվիթերյան էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ վերադառնում ավտոբուսների մոտ, և վայրկյաններ անց պայթյուն է տեղի ունենում:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենա է պայթեցրել Հալեպ քաղաքի մոտակա անցակետում կանգնած ավտոբուսների հարևանությամբ, որոնք տեղափոխում էին Իդլիբ նահանգի Ալ-Ֆուա և Քեֆրայա քաղաքներից տարհանված բնակիչներին:  

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի: