Հանրաքվեի դրական արդյունքը խելագարության կհասցնի ողջ Արևմուտքին և ահաբեկիչներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք ժողովրդին կոչ է արել անպայման մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, հայտնում է Reuters գործակալությունը:
«Ես հարգում եմ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողներին , սակայն չեմ կարող հավասարության նշան դնել «այո» և «ոչ» պատասխանների միջև»,- հայտնել է երկրի նախագահը:
«Նկատի ունեցեք, որ ովքեր դեմ են փոփոխություններին, ոչ մի այլընտրանք չունեն դրանց», - ավելացրել է Էրդողանը:
Նրա կարծիքով հանրաքվեի դրական արդյունքը «խելագարության կհասցնի ողջ Արևմուտքին և ահաբեկիչներին»։
«Եկեք միասին անցկացնենք այնպիսի բարեփոխում, որը մի լավ դաս կտա Արևմուտքին ու ահաբեկիչներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։










