Թրամփն ուզում է զբոսնել թագուհու կառքով՝ Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ

03:16 • 16.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում ուզում է զբոսնել թագուհի Ելիզաբեթ Երկրորդի պերճաշուք կառքով, հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը:


Անվտանգությունը սակայն զգուշացրել է, որ նման ընթացակարգը պահանջում է անվտանգության ապահովման շատ ավելի ծավալուն գործողություններ, քան որպես կանոն նախատեսված է նախագահների այցերի ժամանակ։

«Փոխադրամիջոցը, որով ցանկանում է զբոսնել ԱՄՆ նախագահը, չի կարող ինչպես հարկն է պաշտպանել նրան հարձակման ժամանակ: Եթե նախագահը մեքենայի ներսում լինի, նա բացի լավ պաշտպանված լինելուց, կարող է հսկայական արագություն բացել։ Իսկ եթե նրան ոսկեզօծ կառքով մի զույգ ձիեր փոխադրեն, դա չափազանց ռիսկային կլինի»,- նշել է մասնագետներից մեկը։