Ամերիկացին որոշել է դատի տալ ծանոթությունների ծառայությանը իրեն հետապնդող տղամարդկանց պատճառով
Նյու Յորքի բնակիչը դատի է տվել Grindr ծանոթությունների ծառայությանն այն բանի պատճառով, որ ավելի քան հազար տղամարդ փորձել է ծանոթանալ իր հետ իր կամքին հակառակ, հայտնում է The Independent-ը:
Կես տարվա ընթացքում 32-ամյա Մեթյու Հերիկը բախվել է անծանոթների հետ իր տան շեմին, իր գրասենյակի մոտ և փողոցում: Նա կարծում է, որ դա տեղի է ունենում իր լուսանկարներով Grindr-ում ստեղծված կեղծ էջի պատճառով, որը ստեղծել է իր նախկին սիրեկանը:
Չարագործի հետ, ով անծանոթներին հայտնում է Հերիկի տան հասցեն, նա նույնպես ծանոթացել է ծանոթությունների ծառայության միջոցով 2015 թվականին: Նրա խոսքերով՝ անծանոթներից որոշներն անգամ նրան սպառնացել են բռնաբարությամբ և սպանությամբ:
Մի քանի ամսվա ընթացքում Հերիկը ավելի քան 50 բողոք է ուղարկել ծառայությանը, բայց այդպես էլ պատասխան չի ստացել:










