Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը՝ Սբ Զատկի պատարագին (լուսանկարներ)

11:56 • 17.04.17

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն առանձնահատուկ կարևորություն է տալիս Սուրբ Զատկի տոնին, ինչի առթիվ պարտադիր մասնակցում է տոնական կիրակնօրյա պատարագին:

Ինչպես նշում է Tatler-ը, անցած կիրակի թագավորական ընտանիքի անդամները գնացել են Վինձորի Սուրբ Գեորգիի տաճար, որտեղ էլ մատուցվել է պատարագը:

Աղբյուրը նկատում է, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այս առիթով ընտրել է փղոսկրի գույնի էլեգանտ կոստյում, որը թեև շատ զուսպ է եղել, սակայն ի զորու չի եղել քողարկել դքսուհու սլացիկ կազմվածքը:

Մինչդեռ թագուհի Էլիզաբեթ 2-րդը ներկայացել է վառ փիրուզագույն հանդերձով՝ առանձնանալով պաստելային երանգներ նախընտրած կանանց շրջանում: 

 

Принц Уильям и герцогиня Кэтин

Принцесса Евгения, принцесса Беатрис, принц Уильям и герцогиня Кэтрин, Отем Филлипс, графиня Софи

Герцогиня Кэтрин  Герцогиня Кэтрин

Герцогиня Кэтрин  Герцогиня Кэтрин

Королева Елизавета II

Королева Елизавета II и принц Филипп

Отем Филлипс,принцесса Евгения и принцесса Беатрис