Իսրայելում ավելի քան հազար պաղեստինցի դատապարտյալ հացադուլ է հայտարարել
Ավելի քան հազար պաղեստինցի, ովքեր իրենց պատիժը կրում են իսրայելական բանտերում, երկուշաբթի օրը հացադուլ են հայտարարել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բողոքի ակցիան սկսվել է Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինական շարժման առաջնորդներից մեկի՝ Մարվան Բարգուտիի կոչից հետո:
Պաղեստինական ինքնավարության ներկայացուցիչ Իսա Կարակեի խոսքով՝ հացադուլի մասին հայտարարել է մոտ 1300 պաղեստինցի բանտարկյալ, նրանց թիվը կարող է աճել:
«Պաղեստինցի կալանավորների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունում ակցիայի մասնակիցների թիվը նշվում է 1500:
Պաղեստինական ինքնավարության ներկայացուցիչների տվյալներով՝ իսրայելական բանտերում է պահվում մոտ 7 հազար պաղեստինցի:










