Միջազգային կազմակերպություններն աղտոտում են մեր ավանդույթները. Ռամզան Կադիրովը՝ Չեչնիայում միասեռականների ձերբակալման մասին

22:32 • 17.04.17

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը քննադատել է միջազգային կազմակերպություններին, որոնք Ռուսաստանին խստորեն դատապարտել են միասեռականներին հալածելու և սպանելու համար: Այս մասին հայտնում է Nbc news-ը:

Հայտնի է, որ երկու շաբաթ առաջ «Նովայա Գազետա» պարբերականը գրել է, որ Չեչնիայում միասեռական տղամարդիկ ձերբակալվել և ծեծի են ենթարկվել, և նրանցից առնվազն երեքը սպանվել է:

Այդ պահից ի վեր միջազգային իրավապահ կազմակերպությունները դատապարտում են բռնությունը և Ռուսաստանից պահանջում միջամտություն ցուցաբերել:

Ռամզան Կադիրովի խոսքով` ինքը հանդիպել է տարածաշրջանի մարդու իրավունքների խորհրդի ներկայացուցիչների հետ և հայտնել, որ հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող Չեչնիայում մարդու իրավունքները «վիթխարի» բարելավում են ապրել:

«Միջազգային կազմակերպությունները զանգվածային տեղեկատվական հարձակումներ են իրականացնում` գործածելով ամենաանարժան մեթոդները: Իրականությունն աղավաղվում է, արվում են մեր հասարակությունը, ապրելակերպը, ավանդույթները և սովորույթները աղտոտելու փորձեր», - ասել է Կադիրովը: