Լատվիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լատվիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Summer Shield զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այդ մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջազգային զորավարժությունները կանցկացվեն Ադաժիի պոլիգոնում և դրա հարակից տարածքներում: Դրանց կմասնակցի ավելի քան 1,2 հազար զինծառայող՝ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Գերմանիայից և Շվեդիայից: Զինվորականները մտադիր են աշխատել հրետանային աջակցության, օդային պաշտպանության և հետախուզության, զանգվածային ոչնչացման զենքին հակազդեցության, ինչպես նաև հակատանկային պաշտպանության և ռազմական ինժեներների գործողությունների վրա:
Summer Shield-ն անցկացվում է Լատվիայում 2004 թվականից ի վեր, 2014 թվականից այդ զորավարժություններն ընդգրկվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների ցանկում:










