Ղազախստանում ձնհալի ժամանակ ջուրը քշել է դպրոցականների տեղափոխող ավտոբուսը (տեսանյութ)
Ղազախստանի Ակմոլինի մարզում ձնհալի ժամանակ ջուրը քշել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը, այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Ավտոբուսում գտնվել է 10 աշակերտ, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող ուսուցիչները։ Նրանք, սակայն, ժամանակին տարհանվել են:
Երեխաները Ձերժավինսկ քաղաքից ուղևորվելիս են եղել Կոկշետաուում կայանալիք միջոցառմանը: Ջրհեղեղի պատճառով ավտոբուսը թեքվել է մայրուղուց, տարհանված երեխաներն ապաստան են գտել դպրոցի շենքում:










