Պերուում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել (տեսանյութ)

10:32 • 17.04.17

Պերուում ուժգին ջրհեղեղների հետևանքով մահացել է 107 մարդ, տուժել՝ 1 միլիոնից ավելին։ Ինչպես հայտնում է tvzvezda.ru-ն, այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակներում գործողությունների հարցերով ազգային կենտրոնը։


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 97 զոհի մասին։ Ըստ մասնագետների՝ երկրում սկսված ջրհեղեղները դարձել են ամենահզորը վերջին տարիների ընթացքում։ Եղանակային նման պայմանների պատճառ է նշվում Խաղաղ օվկիանոսում «Էլ Նինյո» կոչվող կլիմայական ֆենոմենը։


Telesur հեռուստաալիքի համաձայն՝ անօթևան է մնացել 171.000 մարդ։


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։