Ռուսաստանում Լand cruiser-ի գողության ժամանակ «բռնվել են» BMW մակնիշի ավտոմեքենաների սերիական գողերը. նրանց մեջ հայեր կան
BMW մակնիշի ավտոմեքենաների սերիական գողերը ձերբակալվել են Ռոստովի մարզում` իրենց գործունեության համար արտասովոր մակնիշի ավտոմեքենա գողանալու փորձի ժամանակ:
Բանն այն է, որ ձերբակալված քաղաքացիները` 34-ամյա Արսեն Ա.-ը, 44-ամյա Վլադիմիր Ն.-ն և 28-ամյա Վահե Գ.-ը մասնագիտացած են եղել գերմանական արտադրության պրեմիում դասի ավտոմեքենաների գողացման մեջ:
Ինչպես նշում է Life.ru-ն` հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին, վերջին ամսվա ընթացքում տղամարդկանց հաջողվել է գողանալ BMW մակնիշի X սերիայի առնվազն չորս ավտոմեքենա:
«Մեր տվյալների համաձայն` 2016 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում չարագործները փորձել են գողանալ BMW մակնիշի առնվազն երեք ավտոմեքենա: Բոլոր ավտոմեքենաները գողացվել են Ռոստովի մարզի տարածքում», - հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ գողերը ձերբակալվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան գողանալու փորձի ժամանակ:










