Վիետնամում գյուղի բնակիչները պատանդ են վերցրել տասնյակ ոստիկանների

14:19 • 17.04.17

Վիետնամ մայրաքաղաք Հանոյի մոտակայքում գտնվող գյուղի բնակիչները առնվազն 32 ոստիկանի են պատանդ վերցրել հողային կոնֆլիկտի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Տեղի բնակիչները պնդում են, որ իրենց հողն անօրինական կերպով օտարվել է և վաճառվել հեռահաղորդակցական ընկերությանը, որը պատկանում է վիետնամական բանակին:

Շաբաթ օրը բախումներ են տեղի ունեցել ակտիվիստների և տեղի իշխանությունների միջև, ձերբակալվել է չորս մարդ: Ուշ երեկոյան բնակիչները ոստիկաններին պատանդ են վերցրել:


Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ նրանք ազատ չեն արձակվի, մինչև իրավիճակին չմիջամտի կառավարությունը:


«Մարդիկ ցանկապատել են իրենց գյուղերը: Ոչ մեկ չի կարող մտնել այնտեղ և դուրս գալ: Ոստիկանությունը նույնպես շղթայել է տարածքը՝ թույլ չտալով լրագրողների մուտքը: Իրավիճակը լարված է»,- ասել է նա: