«Արթիկ» ՔԿ հիմնարկի կալանավորի ծխախոտի տուփից հայտնաբերվել է դարչնագույն զանգված պարունակող փաթեթ

16:53 • 18.04.17

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: