Ականատեսը տեսանկարահանել է փղիկի մենամարտը կոկորդիլոսի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

10:29 • 18.04.17

Մալավիի Լիվոնդե ազգային պարկի այցելուներից մեկը՝ Ալեքսանդր Մականգան, YouTube-ում հրապարակել է փղի ձագի վրա կոկորդիլոսի հարձակվելը պատկերող տեսանյութ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը նկարահանելիս է եղել ջուր խմող փղերի խմբին, երբ հանկարծակի կոկորդիլոսը բռնել է ձագերից մեկի կնճիթը: Վերջինս սկսել է հուսահատ թափ տալ իրեն՝ փորձելով հետ շպրտել գիշատչին, սակայն ապարդյուն:

Այնուհետև մեծ փղերից մեկն օգնության է հասել ու քշել կոկորդիլոսին:

Տեսանյութի հեղինակը խոստովանել է, որ սկզբում չէր հասկացել, թե ինչ է կատարվում:

«Ես չէի գիտակցում իրավիճակի լրջությունը, մինչև այն պահը, երբ չավարտեցի նկարահանումը: Ուղղակի խենթություն էր, որը տեղի ունեցավ նավակից մի քանի մետր այն կողմ»,-նշել է Մականգան:

 

The jumbo was drinking at a lake in Liwonde National Park in Malawi when the beast leapt out of the water  At first the rest of the herd backed off as the elephant shook its trunk back and forth in an attempt to dislodge the reptile

But then another member of the herd came to their companion's aid, charging down the crocodile and knocking it back onto the ground

The video was uploaded onto YouTube last Tuesday by Alexander Makanga, who was born in Malawi but now lives in the UK