Ինչպես է Թրամփն ընտանիքի հետ նշել Սբ Զատիկը Սպիտակ տան այգում (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը, չխախտելով բազմամյա ավանդույթը, Սպիտակ տան այգում Սուրբ Զատկին նվիրված բացօթյա տոնակատարություն են կազմակերպել, որին մասնակցել է նախագահական գրեթե ամբողջ ընտանիքը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառման առթիվ Սպիտակ տան բակում հյուրընկալվել են հարյուրավոր երեխաներ, որոնց համար հեքիաթ են կարդացել առաջին տիկինն ու Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը հյուրընկալվել է մոտ 20.000 մարդ: Մինչդեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կազմակերպված վերջին միջոցառմանն այցելել էր առնվազն 35.000 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սպիտակ տան այգում Սուրբ Զատկին նվիրված բացօթյա միջոցառում անցկացնելու ավանդույթը սկզբնավորվել է 1878թ.:

























