Գերմանիայում տասնյակ գործեր են հարուցվել Ռուսաստանից լրտեսների դեմ

11:01 • 18.04.17

Գերմանիայում լրտեսման մասին գործերով անցնող անձինք առավել հաճախ Ռուսաստանի քաղաքացիներ են, հայտնում է Deutsche Welle-ն: Այդ մասին ասված է Բունդեսթագում Ձախերի խմբակցության հարցմանը Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատասխանում:


Վերջին 10 տարիների ընթացքում Գերմանիայում հարուցվել է լրտեսման մասին 123 գործ, որոնցից 27-ը՝ Ռուսաստանի քաղաքացիների, 22-ը՝ Իրանի քաղաքացիների, 15-ական՝ թուրքերի և չինացիների դեմ: ԱՄՆ-ն այդ ցուցանիշով զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ հետևելով Սիրիային:


Այժմ Գերմանիայում ընթանում է օտարերկրյա լրտեսների դեմ ութ գործ:


2007 թվականից ի վեր լրտեսության առնչությամբ Սիրիայից չորս գործակալ Գերմանիայում «անցանկալի անձ» է հայտարարվել: