ԻՊ-ն «Ալ-Քաիդա»-ին դաշնակցություն է առաջարկել. Իրաքի փոխնախագահ

10:26 • 18.04.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հնարավոր դաշնակցության մասին առաջարկով դիմել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Այադ Ալավին, հայտնում է Reuters գործակալությունը:


Ալավիի խոսքով՝ նա ստացել է այդ տեղեկությունն Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում տեղեկացված աղբյուրներից:


«Տեղի են ունենում քննարկումներ և երկխոսություն ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին և «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Այման ալ-Զավահիրիին ներկայացնող երկու պատվիրակների միջև»,- ասել է նա:


Ահաբեկչական կազմակերպությունների հնարավոր դաշնակցության մանրամասների մասին Իրաքի փոխնախագահը չի հայտնել: