Ճապոնիայի զինված ուժերում կանանց թիվը կկրկնապատկվի
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրկնապատկել կանանց թիվը երկրի զինված ուժերում: Այդ մասին Տոկիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Տոմոմի Ինադան, գրում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ անձնակազմում կանանց ներկայությունը կհասցվի մինչև 12 տոկոս: Կվերացվեն տանկային, հետախուզական, հետևակային և պարաշյուտադեսանտային ստորաբաժանումներում կանանց հավաքագրման սահմանափակումները:
Մինչ այդ Ճապոնիայի զինված ուժերում կանանց թույլ են տվել ներառվել ռազմածովային և ռազմաօդային ուժերի մարտական ստորաբաժանումներում: 2016 թվականին պատմության մեջ առաջին անգամ հրթիռանավի հրամանատար կին է նշանակվել:










