Հս. Կորեայում կանանց և տղամարդկանց առաջարկվում է սանրվածքի ընդամենը 15 տարբերակ (լուսանկար)
Հյուսիսային Կորեան ունի աշխարհում ամենապահպանողական իշխանություններից մեկը, որը շարքային քաղաքացիների համար հստակ ու հնարավորությունները խիստ սահմանափակող կանոններ է սահմանել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սահմանափակումները վերաբերում են հյուսիսկորեացիների առօրյայի բոլոր բնագավառներին:
Ասվածի վառ օրինակն է այն, որ մայրաքաղաք Փհենյանի վարսահարդարման սրահներում կանանց ու տղամարդկանց առաջարկվում է սանրվածքի ընդամենը 15 տարբերակ, որոնցից էլ նրանք պետք է ընտրեն իրենց համապատասխան ձևը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ առաջարկված վարսահարդարման տարբերակներն ընտրվել են իշխանությունների կողմից ու ընդունելի համարվել հյուսիսկորեացիների համար:
Ցանկացած մեկը, ով կհանդգնի խախտել սանրվածքի վերաբերյալ կանոններն ու կփորձի կրկնօրինակել կապիտալիստական երկրներում լայն տարածում ունեցող վարսահարդարման ձևերը, կզրկվի մազերից:












