Հյուսիսային Կորեան սպառնացել է շաբաթը մեկ հրթիռային փորձարկում իրականացնել
Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հան Սոնգ Ռյուլը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վերջին ելույթին ի պատասխան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան չի դադարի իր հրթիռային փորձարկումները, չնայած միջազգային բոլոր քննադատություններին և ԱՄՆ-ի հետ ներկայիս ծայրահեղ լարվածությանը:
«Մենք կանցկացնենք մեր հրթիռային փորձարկումները շաբաթական, ամսական և տարեկան հիմունքներով»,- հայտարարել է Ռյուլը՝ սպառնալով, որ պատերազմ կարող է սկսվել, եթե ԱՄՆ-ը ռազմական միջոցներ կիրառի:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային Կորեա իր այցելության ժամանակ հերթական սադրանքների դեպքում Հյս. Կորեային սպառնացել է պատասխան պատժիչ գործողություններով:










