Ուկրաինայում սպանության համար հետախուզվող հայ տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ապրիլի 17-ին, ժամը 16-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Զավեն Չ.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երիտասադը 2015 թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:










