Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում՝ Օհանովի փողոցի վրա
Երեկ՝ Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Օհանովի փողոցում հրազենային կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից՝ մանրամասնելով, որ նախօրեին ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցում վեճ է բռնկվել և կրակոցներ են հնչել:
Դեպքի վայրում հայտնաբերել է 5 պարկուճ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ձերբակալվածներ ու բերման ենթարկվածներ դեռ չկան, հանգամանքները պարզվում են:










