Պուտինը «Նորմանդական քառյակի» հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում

05:18 • 18.04.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, - ասել է Կրեմլի մամլո ծառայությունը:


Նշվում է, որ խոսակցության ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի ռազմական հակամարտությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բացի այդ, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները ողջունել են մարտի 29-ին ձեռք բերված Զատկի զինադադարը վերսկսելու շուրջ պայմանավորվածությունը:


Կողմերը կոչ են արել նաև ակտիվացնել ջանքերը Դոնբասի ձերբակալված անձանց փոխանակման շուրջ՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի ներքո:


Բացի այդ, «Նորմանդական քառյակի» ղեկավարները հաստատել են անվտանգության և քաղաքական ասպեկտների կարգավորման շուրջ Մինսկի պայմանագրերին իրենց հավատարմությունը: