Ավստրալիայում դեռահաս աղջիկը շնաձկան զոհ է դարձել

01:28 • 18.04.17

Ավստրալիայի արևմտյան ափերին շնաձկան հարձակման հետևանքով 17-ամյա աղջիկ է մահացել: Ինչպես հայտնում է Regnum-ը, ողբերգության ժամանակ երիտասարդ աղջիկը հոր հետ միասին սերֆինգով էր զբաղվումլ։


Աղջկա մայրն ու քույրերը լողափից ականատես էին հարձակմանը, բայց ի վիճակի չէին ոչնչով օգնել։ Շնաձուկը կծել է նրա ոտքը, ինչի հետևանքով աղջիկը շատ արյուն է կորցրել և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել:

Դժբախտաբար տեղի բժիշկներին չի հաջողվել մահից փրկել դեռահասին: