Թրամփը հեռախոսազանգով շնորհավորել է Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ

02:23 • 18.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազանգով շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական հանրաքվեում հաղթելու առթիվ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


Խորհրդարանային կարգից նախագահականին անցնելու մասին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է ԱՅՈ-ի հաղթանակով՝ ձայների չնչին առավելությամբ։ Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները ստացել են 51․2 տոկոս ձայն, ինչն ընդամենը 1․25 միլիոնով է գերազանցում հակառակորդների թվին:

 


ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ թե քվեարկության, թե քարոզչության ընթացքում եղել են բազում խախտումներ, որոնց հետևանքով «ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են անհամաչափ պայմաններում։