Թուրքիան ևս 3 ամսով երկարացրել է արտակարգ իրադրությունը երկրում. Reuters

04:51 • 18.04.17

Թուրքիան հերթական անգամ երեք ամսով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրում։ Այժմ նման որոշումը պետք է հաստատի երկրի խորհրդարանը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։


Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել էր երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումների ապահովման համար։


Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։