Մյանմայում ջրի փառատոնի ժամանակ մահացել է մոտ 300 մարդ. «Սինհուա»

13:03 • 18.04.17

Մյանմայում (Բիրմա) Տինջան կոչվող ավանդական ջրի փառատոնի տոնակատարությունների ժամանակ մահացել է առնվազն 285 և վնասվածքներ ստացել 1.073 մարդ: Հայտնի է, որ Մյանմայում Տինջանը տոնվում է Նոր տարվա նախաշեմին:

«Սինհուա» գործակալության տվյալների համաձայն` տոնակատարությունների չորս օրվա ընթացքում հարուցվել է ընդհանուր առմամբ 1.200 քրեական գործ: Հիմնականում դրանք կապված են սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրանյութերի գործածության, կողոպուտի և խմբակային բռնությունների հետ:

Նշվում է, որ այս տարի փառատոնի ընթացքում մահացել է 13-ով ավելի մարդ. անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 272 մարդ, իսկ վնասվածքներ է ստացել 1.086 մարդ: