Մոսկվայում ադրբեջանցին Audi մեքենայից կրակ է բացել համերկրացու մեքենայի ուղղությամբ
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են վարորդի, որը Հյուսիսային Բուտովոյում՝ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին, տրավմատիկ ատրճանակից կրակ է բացել մեկ այլ ավտոմեքենայի վրա:
Այդ մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ «02» ծառայություն է դիմել ականատես, որը հայտնել է, որ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 35-րդ կիլոմետրի վրա Audi A8 ավտոմեքենայով անհայտ անձը մի քանի անգամ կրակել է Toyota Camry մեքենայի ուղղությամբ, իսկ այնուհետ փախուստի դիմել:
Ոստիկանությունը կասկածյալի որոնման ժամանակ կանգնեցրել է Audi-ն: Այն վարել է 35-ամյա ադրբեջանցի, որն ապրում է ՌԴ մայրաքաղաքում:
Շուտով ոստիկանություն է դիմել 47-ամյա ադրբեջանցի, որը հայտարարել է, որ իր մեքենայի ուղղությամբ կրակ են բացել Audi A8-ից:
Դեպքի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում, կասկածյալը ձերբակալվել է:










