Հավատարիմ շունը փորձում է «վերակենդանացնել» մեքենայի տակ ընկած իր ընկերոջը (տեսանյութ)

05:56 • 19.04.17

Չինական Չժեցզյան նահանգում hավատարիմ շունը փորձել է ամեն կերպ «վերակենդանացնել» մեքենայի տակ ընկած իր ընկերոջը, գրում է The Daily Maily-ը:


Պարբերականի հաղորդմամբ՝ հասկի տեսակի շունն ավտոմեքենայի տակ է ընկել պատահմամբ, որից հետո երկրորդ շունը չի հեռացել փողոցի երթևեկելի հատվածից և մոտ կես ժամ փորձել է իր ընկերոջն արթնացնել:

Այնուհետև անցորդները հասկիին տեղափոխել են մայթի վրա, սակայն դրանից հետո էլ շունը շարունակել է վնգստալ՝ չգնալով ընկերոջ կողքից: