Չինաստանում սողանքի հետևանքով 7-հարկանի շենք է փլուզվել, կան զոհեր (տեսանյութ)

11:35 • 19.04.17

Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում սողանքի հետևանքով ավերվել է Անկան քաղաքի մերձակայքում գտնվող Մաոպին գյուղի 7-հարկանի շեքերից մեկը, որտեղ բնակվում էր 11 ընտանիք:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, շենքում բնակվել է ընդհանուր 39 մարդ։


Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 3 մահացածի՝ կնոջ և 2 երեխայի մարմինները, ավելի ուշ հայտնաբերվել են ևս 2 կնոջ և երեխայի մարմինները: