Ահռելի սառցաբեկորը մոտեցել է կանադական քաղաքի ափին (լուսանկարներ)

17:22 • 19.04.17

Կանադական Նյուֆաունդլենդ նահանգի առափնյա քաղաքներից մեկին ահռելի սառցաբեկոր է մոտեցել՝ գրավելով տեղացիների ուշադրությունը:

Ինչպես նշում է The Independent-ը, «ճերմակաթույր հյուրի» հայտնությունը ստիպել է Ֆերիլենդի հետաքրքրասեր բնակիչներին վերցնել ֆոտոխցիկներն ու շտապել դեպի ափ:

Ուշագրավ լուսանկարները, որոնցում ահռելի սառցաբեկորի ֆոնին առափնյա տներն այնքան փոքրիկ են երևում, լայն տարածում են գտել սոցցանցերում:

Ֆերիլենդի քաղաքապետ Էդրիան Կավանախը նշել է, որ այս կողմերով հաճախ են սառցաբեկորներ անցնում, սակայն այս մեկն իր տեսածներից ամենամեծն ու գեղեցիկն է:

Հայտնի է, որ այժմ Ֆերիլենդի ափերին է մոտենում ևս 6 մեծ սառցաբեկոր:

 

Image result for 'Iceberg Alley' is known for its floating bergs, but one giant iceberg has set up home just off the Newfoundland coast

iceberg4-0.jpg