Կանադայում ինքնաթիռը վերելքի ժամանակ կորցրել է անիվներից մեկը (լուսանկարներ)

17:02 • 19.04.17

Կանադայի խոշորագույն Air Canada ավիաընկերության օդանավերից մեկը, որը Մոնրեալից դեպի Լոնդոն էր ուղևորվում, օդ բարձրանալու ժամանակ կորցրել է շասսիի անիվներից մեկը:

Ինչպես նշում է Euromag-ը, Airbus A330 ինքնաթիռում գտնվել է 294 ուղևոր: Հայտնի է, որ միջադեպը չի խանգարել, որպեսզի օդանավը բարեհաջող վայրէջք կատարի Լոնդոնում:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս դասի օդանավերն ունեն շասսիի 8 անիվ, ուստի՝ դրանցից մեկի կորուստը չի խանգարում վայրէջքին: