Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը 11 տարի անց հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

13:17 • 19.04.17

 

Ապրիլի 19-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Հայկ Հ.-ն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրտավության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին 2006 թ. փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասին մեղադրանքով: