ԱՄՆ օդուժն Ալյասկայի ափերի մոտ 2 ռուսական ռմբակոծիչ է «որսացել»

09:22 • 19.04.17

Միացյալ Նահանգների օդուժն Ալյասկայի ափերի մոտ՝ միջազգային օդային տարածքում, «որսացել» է 2 ռուսական ռմբակոծիչ, ինչի մասին հայտնում է abcnews.go.com կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական Տու-95 ռմբակոծիչները նկատվել են ԱՄՆ օդուժի «Էլմենդորֆ» բազայից 450 կմ հեռավորության վրա:

Դրանք «որսալու» համար օդ են բարձրացվել 2 F-200 կործանիչ, ինչպես նաև վաղ ռադիոտեղորոշման հայտնաբերման E-3 ինքնաթիռը:

Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան օդանավերն իրենց առաջադրանքն արել են պրոֆեսիոնալ ու անվտանգ կերպով:

Կործանիչները 12 րոպե ուղեկցել են ռուսական ռմբակոծիչներին, մինչև որ դրանք չեն փոխել ուղղությունը դեպի Ռուսաստանի արևելյան հատվածում գտնվող իրենց ավիաբազան: