Սաուդյան Արաբիայի ռազմական ուղղաթիռը վթարվել է Եմենում. կա առնվազն 12 զոհ
Սաուդյան Արաբիայի ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Եմենում, զոհվել են ուղղաթիռում գտնվող առնվազն 12 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը:
Եմենի Մարիբ նահանգում ռազմական հանձնարարությունը կատարելիս վթարվել է Black Hawk ուղղաթիռը։ Զոհվածներից 4-ը սպա են եղել, ևս 8-ը՝ ենթասպա։
Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ուղղաթիռի կործանման պատճառը պարզելու համար:










