Շիրակում գոմի տանիք է փլուզվել. փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 գառ (թարմացված)

14:42 • 19.04.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 19-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արփենի գյուղի վերջնամասում փլուզվել է գոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Ս. Մ.-ի անասնագոմի (78 մ X 11 մ, կառուցված 1953 թ․) մի հատվածի տանիքը և պատերը՝ (35 մ X 11 մ): 

Ըստ սեփականատեր Ս. Մ.-ի՝ փլատակներում են մնացել մոտ 110 մանր եղջերավոր անասուն:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 գառ, որից հետո քաղաքացի Մ.-ը հրաժարվել է հետագա օգնությունից: