Թրամփը ստորագրել է «Գնիր ամերիկյանն ու աշխատանքի վերցրու ամերիկացիներին» աղմկահարույց հրամանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պետք է իրականություն դառնա իր «Գնիր ամերիկյանն ու աշխատանքի վերցրու ամերիկացիներին» նախընտրական խոստումը։
Հրամանագիրը կառավարական գերատեսչություններին պարտավորեցնում է վերանայել ապրանքներ գնելու այժմյան պրակտիկան ու պահանջում «գնել ամերիկյան ապրանքներ», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Դրա նպատակն է ամերիկյան ընկերություններին հնարավորություն տալ իրենց արտադրանքը ԱՄՆ առևտրային գործընկեր երկրներին վաճառել այն նույն պայմաններով, որոնք ԱՄՆ-ում են գործում արտասահմանյան ընկերությունների համար։
Նոր հրամանագրով փոխվում են նաև որոշ հմտություններ ունեցող արտասահմանցիներին վիզաների տրամադրման կարգը։ Թրամփի վարչակազմում կա մտահոգություն, որ ամերիկյան ընկերություններն ամերիկացիների փոխարեն աշխատանքի են վերցնում արտասահմանցի աշխատողների, որպեսզի ավելի քիչ գումար վճարեն նրանց։










