Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել

03:20 • 19.04.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։


ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ տեղի ոստիկանությունը ձերբակալել է հրաձգին՝ 39-ամյա Քորի Ալի Մուհամեդին, որի նկատմամբ արդեն իսկ հետախուզում էր հայտարարվել նախորդ կիրակի քաղաքային մոթելներից մեկում հրաձգության պատճառով:


Ֆրեզնոյի ոստիկանապետ Ջերի Դայերը հայտնել է, որ Մուհամեդն իր ատելությունն էր հայտնել «սպիտակ մարդկանց» նկատմամբ ու ձերբակալության պահին «Ալլահ Աքբար» գոչել: