Տղամարդը արջի ծառայություն է մատուցել տարեց կնոջը՝ փորձելով օգնել նրան անցնել փողոցը, սակայն ավելի է բարդացրել իրավիճակը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում տղամարդը արջի ծառայություն է մատուցել տարեց կնոջը՝ փորձելով օգնել նրան փողոցն անցնել, հայտնում է The Daily Mail-ը:
Տեսնելով փողոցը դժվարությամբ անցնող տատիկին՝ տղամարդը կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս, որ օգնի նրան անցնել փողոցը, սակայն ինչպես տեսանյութում է երևում, օգնությունը զավեշտալի ավարտ է ունեցել:
Բարեբախտաբար տարեց կնոջը ոչ մի լուրջ բան չի պատահել և նրան կարողացել են ի վերջո տեղ հասցնել, հաղորդում է լրատվամիջոցը:
Ուշագրավ տեսանյութն ակամայից հիշեցնում է ռուսական հայտնի խոսքը՝ «Хотелось как лучше, а получилось как всегда»:
Տեսանյութի մեկնաբանություններում բոլորը համատարած նշում են, որ չնայած խեղճ տատիկի ընկնելուն, չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը, հատկապես որ տղամարդն իրեն Սուպերմենի տեղ է դրել, ով կարող է ոտքով ավտոմեքենա կանգնեցնել:










