Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հաղորդավարը հեռացվել է Fox News-ից

01:27 • 20.04.17

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Բիլ О'Ռեյլին ազատվել է աշխատանքից սեռական ոտնձգություններ կատարելու հետ կապված մեղադրանքների հետևանքով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


О'Ռեյլիի դեմ շատ անգամ են մեղադրանքներ առաջադրվել սեռական ոտնձգությունների համար, ինչի հետևանքով Fox News-ի շուրջ հիսուն հովանավոր հրաժարվել է գովազդ տրամադրել «О' Ռեյլիի գործոն» հաղորդմանը։

 

Հաղորդավարն ինքը, ով տարիներ շարունակ աշխատում է հեղինակավոր հեռուստաալիքում, հերքում է բոլոր մեղադրանքները, մասնավորապես այն, թե իր հետ աշխատող հինգ կանանց 13 մլն դոլար կաշառք է բաժանել լռության դիմաց:


Ինչևէ, Բիլ О'Ռեյլիին աշխատանքից հեռացնելու որոշումը կայացվել է 21st Century Fox ընկերության տնօրենների խորհրդի արտակարգ նիստի ընթացքում՝ իրավաբանների հետ խորհրդակցությունից ու մանրամասն վերլուծությունից հետո։