Լոս Անջելեսի շրջանը հիշատակել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի ղեկավար Քեթրին Բարգերն ու ղեկավարների խորհուրդը հարգել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն ու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի Հիշատակի օր հռչակել:
«Ապրիլին հռչակված Հիշատակի օրն այն ժամանակն է, երբ մենք սգում ենք, ոգեկոչում, բայց, միևնույն ժամանակ, ուրախանում այսքան դիմացկուն ազգի վերածննդով»,-նշել է Բարգերը:
Asbarez-ը հավելում է, որ ապրիլի սկզբին Բարգերն ու ղեկավարների խորհուրդը հանդես են եկել Լոս Անջելես շրջանում ապրիլը հայոց պատմության ամիս հռչակելու առաջարկությամբ:
Աղբյուրը նկատում է, որ Լոս Անջելեսում է բնակվում ԱՄՆ խոշորագույն հայ համայնքը:










