ԱՄՆ դեմոկրատները մտահոգություն են հայտնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ծախսերի վերաբերյալ
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման նախագծի պոտենցիալ արժեքի առնչությամբ, երբ երկրի ներքին անվտանգության նախարարությունը հրապարակել է նախագծի վերաբերյալ փաստաթղթեր: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Հրապարակված ծրագրերից հետո դեմոկրատները հանդես են եկել զեկույցով, համաձայն որի պատի արժեքը «չունի ճիշտ գնահատում» և կարող է ավելանալ մինչև տասնյակ միլիոնավոր դոլարներ: Դեմոկրատները նաև բարձրացրել են հողի ձեռքբերման և շահագործման համար լրացուցիչ ծախսերի հարցը, որը մինչ այժմ չի նշվել:
Ինչպես նշվում է, 600 կիլոմետր երկարությամբ պատի գործունակության պահպանումը կարժենա տարեկան 55 միլիոն դոլար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն կհատկացնի 1 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին արդեն գոյություն ունեցող ցանկապատերի փոխարինման համար:










