Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի հանձնաժողովներից մեկը հակաթուրքական օրինագիծ է ընդունել

11:04 • 20.04.17

Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի Աշխատանքի, կենսաթոշակի և սոցիալական անվտանգության հարցերով հանձնաժողովն ապրիլի 19-ին ընդունել է օրինագիծ, որը կոչ է անում ԱՄՆ պետական կենսաթոշակային հիմնադրամներին հրաժարվել Թուրքիայում ներդրումներ անելուց:

Ինչպես նշում է Asbarez-ը, միաձայն ընդունված օրինագծի հեղինակն օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանն է, որն արդեն մի քանի տարի ակտիվորեն զբաղվում է այս հարցով:

Նշվում է, որ օրենսդիր ժողովի 2 պալատների կողմից ընդունվելու, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգապետի կողմից ստորագրվելու դեպքում օրինագիծը կարգելի CalPERS և CalSTRS պետական կենսաթոշակային հիմնադրամներին նոր ներդրումներ անել թուրքական կառավարությունում: