Չինաստանում ինքնաթիռի մեկնումը կես ժամով հետաձգվել է թռիչքուղու վրա կռվող ամուսինների պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում ուղևորատար ինքնաթիռի թռիչքը մոտ կես ժամով հետաձգվել է թռիչքուղու վրա կռվող ամուսնական զույգի պատճառով, հայտնում է Mirror-ը:
Օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ ամուսինների միջև վեճը սկսվել է դեռևս օդանավ նստելու հերթում կանգնած ժամանակ, իսկ հետո այն վերածվել է ֆիզիկական բախման:
Տղամարդը կնոջը գցել է գետնին ու սկսել բռունցքները թափ տալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ երբ ամուսինները վերջապես դադարել են կռվել, նրանց արգելվել է օդանավ նստել:
Միջադեպի 2 մասնակիցն էլ բերման են ենթարկվել: Ոստիկանությունը պարզել է, որ զույգը գտնվում է ամուսնալուծության գործընթացում:














