Ֆրանսիայում ընտրություններին ընդառաջ Էմանուել Մակրոնը 3 տոկոսով առաջ է անցել Մարին Լը Պենից. հարցում
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ նախագահի թեկնածուներից Էմանուել Մակրոնը 3 տոկոսով առաջ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենից։ Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին են վկայում Harris Intercative ընկերության սոցհարցման տվյալները։
Էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնին աջակցում է ընտրողների 25 տոկոսը, մինչդեռ Լը Պենին՝ 22 տոկոսը:
Երրորդ տեղը 19-ական տոկոսով կիսում են Ժան-Լյուկ Մելանշոնն ու նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։
Նշենք, որ հարցումն անցկացվել է ապրիլի 18-19-ը, հարցմանը մասնակցել է շուրջ 3.000 ֆրանսիացի:
Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցնելու են երկու փուլով` ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:
Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու:










